00:00:00

Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաև Շերիֆը. «Ժամանակ»

13:10, 15 սեպտեմբեր 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի քր.գործով հարցաքննվել է նաև Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, որը 2008թ. մարտի 1-ին Ներքին զորքերի հրամանատարն էր: «Ես արդեն հարցաքննվել եմ Մարտի 1-ի քրեական գործով, բայց ոչ մի հարցի հետ կապված մեկնաբանություն չեմ տալիս»,- ասաց Գրիգորյանը: Հիշեցնենք, որ նախօրեին ԱԱԾ ու ՀՔԾ պետերի ասուլիսի ժամանակ, երբ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ուշագրավ բացահայտումներ արեց Մարտի 1-ի գործի վերաբերյալ, հատկապես Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների, դրանից հետո Աբգարյանի մայրը ԶԼՄ-ների հետ զրույցում պնդել էր, որ Քոչարյանից հետո իր որդու մահվան համար պատասխանատվության պետք է ենթարկվի նաև Գրիգոր Գրիգորյանը։ «Ես չեմ կարծում, որ կապ ունեմ Տիգրան Աբգարյանի մահվան հետ, և չեմ կարծում, որ դրա համար պատասխանատվության պետք է ենթարկվեմ։ Բայց կրկնում եմ, ես նման հարցեր չեմ մեկնաբանում»,- ասաց նա»։  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր