00:00:00

Չինարին այսօր գնդակոծվել է, գյուղում վնասներ կան. ադրբեջանական կրակին պատասխան է տրվել

03:36, 15 սեպտեմբեր 2018

Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանից Aravot.am-ը տեղեկացել է, որ այսօր՝ սեպտեմբերի 14-ին առավոտյան ժամը 8-ն անց 30-ից ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաեւ դիպուկահարի միջոցով կրակ է բացել մեր պաշտպանական դիրքերի, շուրջ մեկ ժամ՝ գյուղի վրա: Գյուղում մի տան պատն է վնասվել, մեկ այլ առանձնատան ջրի խողովակը, ջրի բաքը եւ տանիքը: Գնդակները դիպել են նաեւ գյուղի մանկապարտեզի շենքի պատերին: Ս. Սաղոյանը հայտնել է, որ ադրբեջանական զինուժի գնդակոծությանը մեր պաշտպանական դիրքերից պատասխան է տրվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր