00:00:00

Հայաստանի փոխվարչապետն առաջարկել է անցնել ԵԱՏՄ միասնական արժույթի

02:12, 15 սեպտեմբեր 2018

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Միր 24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում խոսել է Եվրասիական տնտեսական միության հեռանկարների մասին: Մասնավորապես, նա առաջարկել է հրաժարվել ամերիկյան դոլարից և անցում կատարել ԵԱՏՄ-ի միասնական արժույթին: «Առանց միասնական արժութային գոտու այն արդյունքները, որոնք կարելի է ստանալ տնտեսական ինտեգրումից և միությունից, լիարժեք չեն լինի, եթե աշխատում են մեկ այլ միության կամ մեկ այլ երկրի արժույթով: Այս գործընթացի արդիականությունն ակնհայտ է, և գործընթացը կընթանա բավականին ակտիվորեն»,-ասել է Գրիգորյանը: Վլադիվոստոկում անցկացվող  համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս շեշտել է, որ ավելի ու ավելի շատ երկրներ են մտածում դոլարից հրաժարվելու և ազգային արժույթներով առևտուր իրականացնելու մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր