00:00:00

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

01:47, 15 սեպտեմբեր 2018 Հասարակություն

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական կոմիտեի 79-րդ նիստին: Նիստի օրակարգում էին ԱՊՀ մասնակից պետությունների միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Կազմակերպության մասնակից պետությունների փոխվարչապետները քննարկել են Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի և մի շարք միջպետական ծրագրերի դրույթների իրականացման ընթացքը, ինչպես նաև անդրադարձել 2020 թվականին ԱՊՀ մասնակից պետություններում մարդահամարի իրականացման համար նախապատրաստական աշխատանքներին վերաբերող տարբեր հարցերի: Նիստի օրակարգում էին տիեզերական ոլորտում ուսումնասիրությունների, հարկային վարչարարության շրջանակներում էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման և մի շարք այլ բնագավառներում ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ գործունեության վերաբերյալ փաստաթղթերի նախագծերի քննարկումը: Մասնակիցներին ներկայացվել է գիտատեխնիկական և նորարարական ոլորտներում համագործակցության հարցերով միջպետական խորհրդի գործունեությունը: Փոխվարչապետները մտքեր են փոխանակել նաև  Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի տարածքում ազգային առևտրացուցահանդեսային կենտրոնների ստեղծմանն ու գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ: Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են նաև մի շարք ֆինանսական և կազմակերպչական հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր