00:00:00

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը

21:21, 14 սեպտեմբեր 2018

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, փակ, գաղտնի քվեարկությամբ թանգարանի տնօրեն է ընտրել ազգագրագետ Հարություն Մարությանին։ Նշենք, որ առաջադրված էր 4 թեկնածու. Հայկ Դեմոյանն ստացել է 2 կողմ ձայն, իսկ Հարություն Մարությանը՝ 11: Մյուս երկու թեկնածուները (Արմեն Ասրյան եւ Ստեփան Ստեփանյանց) ձայն չեն ստացել: Կենսագրություն Հարություն Տիրանի Մարության Պատմական գիտությունների դոկտոր Ծնվել է 30 սեպտեմբերի, 1956 թ. 1963-1973 Երեւանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոց 1973-1978 Երեւանի պետական համալսարան, պատմության ֆակուլտետ, ազգագրություն 1980-1983 ՍՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտ (Մոսկվա), արտադրությունից կտրված ասպիրանտուրա, պատմական գիտությունների թեկնածու (Մոսկվա, 1984), ազգագրություն Ակադեմիական եւ փորձագիտական գործունեություն 1989-1995 Գիտական խորհրդի անդամ, Հայաստանի ազգագրության պետական թանգարան 1991-1995, 2011-մինչ օրս Գիտական խորհրդի անդամ, Երեւանի պատմության թանգարան 1999-2012 Փորձագետ, ՀՀ Մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողով 2007-2008 «Հայփոստ» ՓԲԸ Նամականիշների խորհրդի անդամ 2007-2008 Գլխավոր խմբագրի տեղակալ, «21-րդ դար». «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հանդես 2007-մինչ օրս Գիտական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ 2007-2015 Գիտական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտու 2011-մինչ օրս Ատենախոսությունների պաշտպանության գիտական խորհրդի անդամ (նախագահի տեղակալ – 2016 թ.-ից)ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ 2012- մինչ օրս ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական 2012 սեպտ-2015- փոխնախագահ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին կից փորձագիտական խմբի անդամ 2013-2016 «Ցեղասպանագիտական հանդես» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ 2014- մինչ օրս ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերով մասնագիտական խորհրդի անդամ Հայկական ուսումներու միջազգային ընկերակցության (Association Internationale des Etudes Arméniennes) անդամ 2015-2016 «International Journal of Armenian Genocide Studies» պար– երականի միջազգային գիտական խորհրդի անդամ 2015-մինչ օրս «Society of Armenian Scholars» (SAS) (ԱՄՆ) գիտական ընկերակցության անդամ 2015- մինչ օրս Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող գնչուների հարցով փորձագետների ժամանակավոր հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ/փորձագետ 2017-«Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աշխատություններ» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր