00:00:00

Մարտունիում ռեժիմի մնացորդները չեն հանձնում դիրքերը. «Սասնա ծռեր»-ը դիմում է վարչապետին

21:08, 14 սեպտեմբեր 2018

Գեղարքունիքի մարզի  Մարտունու ենթաշրջանում, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, տեղի է ունեցել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի առաջին ժողովրդական հանդիպումը: Նախաձեռնող խմբից  հայտնում են, որ Մարտունու տարածքում գտնվելու ընթացքում հայտնի դարձավ, որ այդտեղ գրեթե ոչինչ չի փոխվել: Կրթական հաստատությունների եւ այլ կառույցների ղեկավարները, ինչպես նաեւ  ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն համակարգված կերպով ջանք չէին խնայել, որպեսզի ժողովրդի հանդիպումը «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի անդամների հետ ձախողվի: Չնայած դրան՝ ժողովուրդը չվախեցավ, ճեղքեց այդ պատնեշը եւ ակտիվորեն մասնակցեց հանդիպմանը: Մտահոգություն հայտնելով այդ փաստի առթիվ՝  նախաձեռնող խումբը հորդորում է Նիկոլ Փաշինյանին եւ նրա կառավարությանը միջոցներ ձեռնարկել ՀՀ-ում՝ հատկապես հեռավոր շրջաններում, նախկին ռեժիմի մնացորդների ազդեցությունը չեզոքացնելու, Ոստիկանության եւ ԱԱԾ-ի տեղական ստորաբաժանումների սաբոտաժը բացառելու եւ դրա միջոցով ժողովրդի քաղաքական եւ քաղքացիական իրավունքները  երաշխավորելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր