00:00:00

Հայաստանի ԿԲ-ն նոր հուշադրամներ է թողարկել

20:16, 14 սեպտեմբեր 2018

ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 10-ից շրջանառության մեջ է դրել «Ազգային դրամի 25 տարին», «Երեւան-2800» արծաթե հուշադրամները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Կենտրոնական բանկը: Ազգային դրամի 25 տարին Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը դրամանիշերի հոլոգրաֆիկ պատկերի ֆոնին: Հուշադրամի դարձերեսին պատկերված է հայկական դրամի գրանշանը եւ “25 ՏԱՐԻ” գրառումը դրամանիշերի պաշտպանական տարրերի ֆոնին: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 5000 դրամ Մետաղը/հարգը  արծաթ 925 Քաշը    168,1 գ Տրամագիծը   63,0 մմ Որակը    պրուֆ Դրամաշուրթը  հարթ, համարակալված Քանակը   300 հատ Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հատվել է Լիտվայի դրամահատարանում: Երեւան-2800 Հուշադրամի դիմերեսին պատկերված են Երեւան քաղաքի խորհրդանշանային պատկերներից՝ զինանշանը, հատակագիծն ու քաղաքապետարանի շենքի ռելիեֆային զարդանախշը՝ կենաց ծառի տեսքով: Հուշադրամի դարձերեսին պատկերված է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի շենքի «Արգիշտի արքան եւ քաղաքի հիմնադիրները» մոնումենտալ քանդակից հատված (գործ՝ Ա. Հարությունյանի): Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 5000 դրամ Մետաղը/հարգը  արծաթ 925 Քաշը    168,1 գ Տրամագիծը   63,0 մմ Որակը    պրուֆ Դրամաշուրթը  ատամնավոր Քանակը   700 հատ Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հատվել է Լիտվայի դրամահատարանում: Նշենք, որ հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգեւոր եւ այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաեւ դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով: Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով եւ ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության եւ այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին: Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով եւ չեն վերաթողարկվում: Դրամագետները, հավաքորդներն ու ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում եւ բաց է բոլորի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր