00:00:00

Փարիզում մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը

20:01, 14 սեպտեմբեր 2018

Ֆրանսիայի Ելիսեյան պալատում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Փարիզ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով է: Հայաստանի վարչապետը երեկվանից հանդիպել է ՀՀ համայնքի ներկայացուցիչների և Ֆրանսիայի քաղաքական, հասարակական գործիչների հետ։ Նա նաև ծաղկեպսակ է դրել Փարիզի կենտրոնում վեր խոյացող Կոմիտասի հուշարձանի մոտ: Այսօր էլ նա հանդիպում է ունեցել «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության անդամների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր