00:00:00

Կոչ ենք անում մեր համակիրներին «Իմ քայլը» դաշինքի պաստառները չփակցնել օրենքով չնախատեսված վայրերում. «Իմ քայլը» դաշինք

18:56, 14 սեպտեմբեր 2018

Կոչ ենք անում մեր համակիրներին «Իմ քայլը» դաշինքի պաստառները չփակցնել օրենքով չնախատեսված վայրերում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ քայլը» դաշինքը: «Միևնույն ժամանակ, պարտավորվում ենք ընտրություններից հետո կամավորականների ներգրավմամբ մաքրել քաղաքը ոչ միայն մեր, այլ նաև մյուս քաղաքական ուժերի քարոզչանյութերից»,-ասված է գրառման մեջ: Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանը սոցցանցում լուսանկարներ էր հրապարակել և գրել էր. ««Իմ քայլը» և «Լույս» դաշինքները կարծես մրցում են պաստառների փակցնելու ապօրինության հարցում: Քիչ է, որ մեկը պաստառը փակցնում է օրենքով չսահմանված տեղում, հետո էլ մյուսը գալիս է, իր պաստառն է վրայից փակցնում: Երկու դաշինքներին էլ կոչ եմ անում խստորեն պահպանել Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջները և մրցել օրենքի սահմաններում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր