00:00:00

«Ինչպե՞ս վարվենք, եթե մեքենայում զենք կա»․ Վալերի Օսիպյանը՝ «ասֆալտին պարկեցնելու» վարչապետի հանձնարարականի մասին

18:08, 14 սեպտեմբեր 2018

Այսօր կառավարության նիստից անմիջապես հետո լրագրողների հարցերին է պատասխանել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսպիյանը։ Հարցին, թե ինչ արդյունքներ է տվել օլիգարխների թիկնազորներին զինաթափելու վերաբերյալ վարչապետի հանձնարարականը, Վալերի Օսիպյանը պատասխանեց, որ այդ գործընթացը մշտապես շարունակվում է, ոստիկանությունը ստանում է օպերատիվ տեղեկություններ, և այդ տեղեկություններին համաձայն իրականացնում է համապատասխան գործողություններ։ Օսիպյանը նշեց նաև, որ նման գործողություններ իրականացվել են նաև նախկինում, սակայն վարչապետի հանձնարարականից հետո ինքը զեկուցել է վարչապետին կատարված աշխատանքների մասին։ Լրագրողի հարցին, թե ինչպես են տարբերել, թե որ ավտոշարասյուներն են պատկանել օլիգարխներին, ոստիկանապետը պատասխանեց, որ ոստիկանությունը պետհամարանիշների միջոցով կարողանում է պարզել, թե տվյալ մեքենան ում է պատկանում, իսկ ասֆալտին պարկեցնելու հետ կապված ոստիկանապետը նշեց, որ եթե կան տեղեկություններ, որ տվյալ մեքենայում առկա է զենք, պետք է նման կերպ վարվել։ Ոստիկանության պետը անդրադառնոլվ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսմանն ասաց, որ աշխատանքներ են տարվում հայտնաբերելու համար մեղավորներին, և եթե լինի նորություն բոլորը կիմանան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր