00:00:00

ՄԻՊ աշխատակիցները «Հրազդան» ՔԿՀ-ում չհայտարարված այցի ժամանակ մի շարք խնդիրներ են արձանագրել

15:46, 14 սեպտեմբեր 2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման ներկայացուցիչները մշտադիտարկման նպատակով չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ, ստուգվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը: Քրեակատարողական հիմնարկում արձանագրվել են խնդիրներ, որոնք առնչվում են՝ ·    բժշկական սպասարկման բաժնի համալրվածությանը, ·    բժշկական թափոնների խոտանմանը, ·    արտաքին զննությունների և դրանց ընթացքի ու արդյունքների արձանագրմանը, ·    քրեակատարողական հիմնարկում հաստիքների և անձնակազմի ոչ բավարար քանակին, ·    քրեակատարողական ծառայողների աշխատանքային անբավարար պայմաններին, ·    ազատությունից զրկված անձանց մեկուսի պահելուն ու այդ ընթացքում նրանց համար բավարար նպատակային գործունեության կամ ծրագրերի բացակայությանը, ·    զբաղվածությանը, ներառյալ՝ կրթական և մասնագիտական ծրագրերին և այլն: Այցի ընթացքում վեր հանված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն իրավասու պետական մարմնին: Մշտադիտարկման ընթացքում Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը Պաշտպանի ներկայացուցիչների համար աշխատանքի խոչընդոտներ չի ստեղծել: Բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը կգտնվեն Պաշտպանի ուշադրության կենտրոնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր