00:00:00

Խաչատրյան քույրերից 2-ը կենթարկվեն հոգեբուժական փորձաքննության, երրորդ քույրն անմեղսունակ է

03:47, 14 սեպտեմբեր 2018 Իրավական

Սեփական հոր դաժան սպանության մեջ մեղադրվող ռուսաստանաբնակ Խաչատրյան քույրերից երկուսին տեղափոխել են Սերբսկիի անվան ինստիտուտ՝ հոգեբուժական փորձաքննություն անցնելու համար, հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ այդ գործողությունները տեւելու են  մի քանի օր, փորձաքննության կենթարկեն միջնեկ ու ավագ քույրերին, փորձաքննության արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ, ասել է աղջիկների դատապաշտպանը: Իսկ մի քանի օր առաջ քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ ճանաչվել էր անմեղսունակ: Հիշեցնենք, որ Խաչատրյան քույրերը մեղադրվում են իրենց 57-ամյա հոր՝ առանձնակի դաժանությամբ սպանության մեջ: Քննչական մարմնի տվյալներով, աղջիկները մի քանի տասնյակ հարվածներ են հասցրել իրենց հորը՝ դանակով ու սուր կտրող-ծակող այլ գործիքներով: Ինչպես հետո են ներկայացրել հարեւանները, ազգականներն ու հենց 3 քույրերը, հայրը տարիներ շարունակ հոգեբանական, ֆիզիկական ու սեռական բռնության է ենթարկել դուստրերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր