00:00:00

Ռոբերտ Քոչարյանի վախը

02:07, 14 սեպտեմբեր 2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ,  իրեն սպասարկող լրատվամիջոցներում շարունակում է հարցազրույցներ տալ, խոսել իր դեմ հարուցված քրեական գործից, փորձելով դասեր տալ նաեւ գործող իշխանություններին։ Հասարակական ու քաղաքական շրջանակներում շարունակում է ակտիվորեն քննարկվել երկրի ուժային կառույցների՝ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսումը։ Հայտնի ձայնագրությունում Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը քննարկում են Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը։ Նույն օրը ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը հանդես եկան մամլո ասուլիսով, պարզաբանելով տեղի ունեցածը եւ հստակ ընդգծելով, որ գաղտնալսում իրականացնողը քաղաքականություն  վերադառնալու հայտ ներկայացնող Ռոբերտ Քոչարյանն է։ Այս ամենում որոշակի ճշմարտություն կա։ Նախ «սկանդալային» ձայնագրությունը յութուբ ներբեռնվել էր տարածումից երկու օչ առաջ։ Այսինքն գաղտնալսողները սպասել են ինչ-որ գործընթացի, որից հետո նոր այն լայն զանգվածների համար հասանելի դարձրել։ Միաժամանակ տարբեր օգտատերերի աչքից չէր վրիպել այն հանգամանքը, որ  բաց «լինկով» տարածելուց առաջ ձայնագրությունը արդեն իսկ տեղադրված է եղել քոչարյանամերձ որոշ լրատվամիջոցներում։ Ուշագրավ էր նաեւ այն հանգամանքը, որ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների խոսակցության բովանդակության մասին փաստացի անուղղակի տեղյակ է եղել նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ Այսօր «Մեդիամաքսը» տարածել էր երկրորդ նախագահի հարցազրույցը։ Հարցազրույցն արվել է 2018թ. սեպտեմբերի 11-ի առավոտյան՝ մինչ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակումը և անմեղության կանխավարկածը հուշում է, որ Քոչարյանը պետք է տեղյակ չլիներ գաղտնալսումից ու դրա բովանդակությունից։ Սակայն հարցազրույցի մի դրվագ, այնուամենայնիվ, փաստում է, որ Քոչարյանը տեղյակ է եղել թե գաղտնալսումից և թե դրա բովանդակությունից, ինչն ավելի է խորացնում կասկածները, որ այս սկանդալի հետևում կանգնած է հենց երկրորդ նախագահը։«․․․Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»: Չեմ կարծում, որ առաջին ատյանի վախեցած դատավորը, որը քննում էր գործս, ինձ այնքան էր ատում, որ դատավարությունը նշանակեց գիշերը ժամը 01:30-ին: Ես հասկանում եմ, թե ում էր դա պետք»,- ասել է Քոչարյանը: «Մեդիամաքսի» հարցազրույցն արված էր, սակայն հրապարակվեց միայն երկրորդ նախագահի անվան հետ կապվող մեկ այլ լրատվամիջոցի՝ Yerevan.Today-ին՝ Քոչարյանի տված հարցազրույցից հետո։ Նույնաբովանդակ հարցազրույցների շարքով ըստ էության Ռոբերտ Քոչարյանը փորձում է ցույց տալ, որ քաղաքական առումով ճնշված չէ, որ հենց ինքն է դրության տերը։ Մինչդեռ ակնհայտ է, որ երկրորդ նախագահը անթաքույց վախ ունի։ «Բոլորը նստելու են»,- այսօր հերթական անգամ վստահեցրել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով մարտի մեկի ոճրագործության մասին։ Քոչարյանին մանևրել չի հաջողվի։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր