00:00:00

Դեմքով ասֆալտին փռելու օպերացիան կապ չունի ընտրությունների հետ. Նաիրա Զոհրաբյան

20:49, 13 սեպտեմբեր 2018

Գագիկ Ծառուկյանն ու իր շրջապատը որեւէ անօրինական գործողություն չեն կատարել։ Այս մասին, այսօր նշեց Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը Շենգավիթ վարչական շրջանում ԲՀԿ քարոզարշավի ժամանակ: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Գագիկ Ծառուկյանը նույնպես ունի թիկնազոր, արդյոք կարձագանքե՞ն զինաթափվելու մասին վարչապետի կոչին, ինչին Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մտավախություն չունենք, պարոն Ծառուկյանն ու իր շրջապատը որեւէ անօրինական գործողություն չեն կատարել, իսկ դեմքով ասֆալտին փռելու օպերացիան որեւէ կապ չունի Երեւան քաղաքի ավագանու ընտրության հետ»,-պատասխանեց Նաիրա Զոհրաբյանը: Միաժամանակ Զոհրաբյանը նշեց, որ ճիշտ չէ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոսել ասֆալտին փռելու օպերացիայից. «Չեմ կարծում, որ դրանով լուծվելու է Երեւանի աղբահանության, վերելակների կամ կանաչապատման խնդիրը»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր