00:00:00

ԿԸՀ-ը սահմանել է Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեաթերթիկի նմուշը

00:38, 14 սեպտեմբեր 2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում սահմանել է Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեաթերթիկի նմուշը: Հիմք ընդունելով 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Մարիամ Վռամի Հովսեփյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Հասմիկ Հրանտի Իգիթյանի և «Հայք» (Հայկազուններ) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Հենրիկ Հոկտեմբերիկի Բադանյանի ինքնաբացարկի դիմումները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել ավագանու անդամների թեկնածությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 13-ին` ժամը 19.00-ից, <<Տիգրան Մեծ>> հրատարակչությունում մեկնարկել է քվեաթերթիկների տպագրման գործընթացը: Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 9.00-ից, «ԷՅ-ԷՄ-ՓԻ-ՋԻ ԳՐՈՒՊ» տպագրատանը (հասցե` ք. Երևան, Բագրևանդի 82) մեկնարկելու է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի վրա փակցվող ինքնասոսնձվող դրոշմանիշների տպագրման գործընթացը: Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք կարող են տպագրության ողջ ընթացքում հետևել Ինքնասոսնձվող դրոշմանիշների և քվեաթերթիկների տպագրման գործընթացին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր