00:00:00

Ադրբեջանն արձագանքել է Բաքվին պայմանական պատերազմ հայտարարելու ՀՀ ԱԺ որոշմանը

22:30, 13 սեպտեմբեր 2018

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ Ադրբեջանին պայմանական պատերազմ հայտարարելու որոշումը: «Այդ սցենարը հերթական ապացույցն է ակնհայտ փաստի, որ Հայաստանը ագրեսոր և օկուպանտ երկիր է: Դա նաև ցուցադրում է Հայաստանի ռազմական և քաղաքական նոր իշխանությունների մոտ արխայիկ ու ֆեոդալ մտածելակերպի առկայությունը»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակը: Նրա խոսքով, «ՀՀ գործող կառավարությունը շարունակում է Սարգսյանի ռեժիմի ռազմա-բռնապետական քաղաքականությունը՝ տարածաշրջանը կանգնեցնելով նոր ռազմական ավանտյուրաների ու սպառնալիքների առջև»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 12-ին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է պատերազմ հայտարարելու մասին որոշում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր