00:00:00

ԵԽԽՎ-ում ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների ձայնագրությունը քննարկվել է, երբ արդեն հաստատվել էր դրա իսկությունը. Ա. Հովհաննիսյան

21:49, 13 սեպտեմբեր 2018

Ի գիտություն պարոն Ալեն Սիմոնյանի՝ ԵԽԽՎ-ում ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը եւ դրա բովանդակությունը քննարկվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ հաստատվել էր ձայնագրության իսկությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է  ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ ի պատասխան ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե Արփինե Հովհաննիսյանը, չսպասելով, որ հաստատվի՝ ձայնագրությունն իրական է, թե ոչ, արդեն ԵԽԽՎ-ում ասել է, որ նման բան կա։ Աժ փոխնախագահը նաեւ նշել է. «Փարիզի ժամանակով հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել ժամը 10-ից 18-ը. (Երեւանի ժամանակով 12։00-20.00)։ ԵԽԽՎ եւ նրա մարմինների գործունեության անգամ մակերեսային իմացությունը ՀՀ ԱԺ պատգամավորին պետք է հուշեր, որ Հայաստանը գտնվում է մոնիթորինգի ենթակա երկրների շարքում, ուստի հենց մոնիթորինգի հանձնաժողովի պարտականությունն է ուսումնասիրել Հայաստանում կատարվող իրադարձությունները։ Հանձնաժողովը իր պարտականությունների շրջանակում մշտական ռեժիմով ուսումնասիրում եւ ստանում է մոնիթորինգի ենթակա երկրների, այս դեպքում՝ Հայաստանի վերաբերյալ տեղեկատվություն եւ իր զեկույցների մեջ արտահայտում է զեկուցողների եւ ԵԽԽՎ տեսակետը։ Ընդհանուր պրակտիկան այն է, որ բոլոր ժամանակներում նշված զեկույցները պատրաստելիս միշտ էլ լսելի էին եղել երկրում տիրող իրադարձությունների վերաբերյալ թե՛ քաղաքական իշխանության, եւ թե՛ ընդդիմության ներկայացուցիչների տեսակետը։ Ինչ վերաբերում է հարցի՝ արտահերթ քննարկմանը առաջիկա հանձնաժողովի նիստում, ապա դա կատարվում է այն պատճառով, որ Հայաստանում կատարվող իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում ԵԽԽՎ-ում եւ նրա կառույցներում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր