00:00:00

Արսեն Թորոսյանը խոսել է ՀՖՖ գործկոմի անդամների թեկնածուների ցուցակում հայտնվելու փաստի մասին

20:57, 13 սեպտեմբեր 2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնաբանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամների թեկնածուների ցուցակում հայտնվելու փաստը: «Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 22-ին կայանալու է ՀՖՖ ԻԱՄ 17-րդ արտահերթ ժողովը և ՀՖՖ ՀԿ հիմնադիր ժողովը, որի ընթացքում կայանալու են ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրությունները: Առաջադրված է նաև իմ` որպես ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածությունը, ինչի առթիվ անհրաժեշտ եմ համարում պարզաբանել, որ այդ պաշտոնում զբաղվելու եմ առավելապես իմ մասնագիտական ոլորտին առնչվող բժշկական ապահովման հարցերով»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թորոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր