00:00:00

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Լայպցիգի համալսարանի պատվիրակությանը

20:45, 13 սեպտեմբեր 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Լիտվինը: Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել նրան եւ համոզմունք հայտնել, որ նորանշանակ դեսպանը կարեւոր ներդրում կունենա հայ-ուկրաինական արդյունավետ երկխոսության շարունակման գործում: Դեսպան Լիտվինը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը՝ առավել ամրապնդելու եւ առաջ մղելու տարբեր ոլորտներում ձեւավորված հայ-ուկրաինական բարձր մակարդակի գործակցությունը: Հավատարմագրերի հանձնմանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը նշել են, որ երկու ժողովուրդները միմյանց հետ կապված են եղբայրական եւ բարեկամական հարաբերություններով, որոնք լավ հիմք են փոխգործակցության հետագա զարգացման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր