00:00:00

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվում են դատապարտյալների ընդունելություններ

20:15, 13 սեպտեմբեր 2018 Իրավական

ՀՀ գլխավոր դատախազության 2018 թվականի հունիսի 23-ի կոլեգիայի նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությանը հանձնարարվել էր հանրապետության բոլոր քրեակատարողական հիմնարկներում նախաձեռնել և կազմակերպել դատապարտյալների ընդունելություն՝ նրանց բարձրացրած իրավական բնույթի խնդիրներին տեղում ծանոթանալու, դատախազության իրավասությունների սահմաններում և հնարավորության դեպքում դրանց օպերատիվ լուծումներ գտնելու, անհրաժեշտություն առաջանալու դեպքում իրավական խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Ի կատարումն այս հանձնարարականի՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի կողմից, առանձին դեպքերում նաև այլ դատախազների մասնակցությամբ, ընդունելություններ են անցկացվել ՀՀ ԱՆ «Կոշ», «Սևան», «Վանաձոր», «Արմավիր», «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում, որոնց մասնակցել է նախապես դիմած ընդհանուր թվով 92 դատապարտյալ: Ընդունելությունների ընթացքում դատապարտյալների կողմից ներկայացվել են մի շարք խնդիրներ` հատկապես կապված պատժի կրման կարգի և իրենց հիմնական իրավունքների հետ: Ընդունելությունների արդյունքում հիմնարկների վարչակազմերին տրվել են հանձնարարականներ` ուղղված հիմնականում դատապարտյալներին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացի կարգավորմանը և իրավաբանական օգնություն ստանալու նրանց իրավունքի իրացման ապահովմանը: Նմանատիպ ընդունելություններ անցկացվելու են նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական մյուս հիմնարկներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր