00:00:00

ԱԺ-ն հաստատեց Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը

19:48, 13 սեպտեմբեր 2018

ՀՀ Ազգային ժողովը հաստատեց ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի մանրամասները քննելու նպատակով ստեղծված Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը: Նախագիծն ընդունվեց հրավիրված արտահերթ նիստում: Կողմ քվեարկեց 47 կողմ, իսկ դեմ` 14 պատգամավոր: «ՀՀԿ-ն այդ հանձնաժողովում ունի 5 անդամի տեղ, «Ծառուկյան» խմբակցությունը` 3, «Ելք»-ը` 2 , իսկ «ՀՅԴ»-ն՝ 1 տեղ»,-հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Անունները կներկայացվեն ավելի ուշ: Նիստի ընթացքում «Ելք» խմբակցության անդամները դեմ են արտահայտվել հանձնաժողովի ստեղծմանը` նշելով, որ այն ստեղծվել է «ԱԺ կանոնակարգի» խախտմամբ`գործի նախաքննության փուլում չի կարող Քննիչ հանձնաժողով ստեղծվել:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր