00:00:00

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է սենատոր Էնթոնի Պորտանտինոյին

19:28, 13 սեպտեմբեր 2018

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է  ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին, Գլենդելի քաղաքապետ  Զարեհ Մինասյանին և Գլենդել քաղաքի քարտուղար–գործակատար Արտաշես Քասախյանին: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանական և քաղաքային իշխանությունների հետ կապերի շարունակականությունը և բարձր գնահատել 2014 թվականին Կալիֆորնիայի խորհրդարանի և սենատի  համատեղ որոշումը՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: «Համոզված եմ, որ այդ հռչակագիրն ամրապնդելու լավագույն միջոցը նմանատիպ փոխադարձ այցելություններն ու իրար հետ համագործակցելու նոր ուղիների որոնումն է»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը: Սենատոր Էնթոնի Պորտանտինոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել Հայաստանում և Արցախում համագործակցության իրենց նախանշած ուղղությունները: Սենատորի խոսքով՝ Հայաստանում աշխատանքներն ավելի շատ կենտրոնացած կլինեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, իսկ Արցախում՝ գյուղատնտեսության ճյուղի  զարգացման ուղղությամբ: Էնթոնի Պորտանտինոն նաև խոսել է մարդու իրավունքների ասպարեզում և ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ սենատում իր ծավալած գործունեության մասին: Կողմերը քննարկել են արտաքին քաղաքական իրավիճակին  և միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող թեմաներ: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր