00:00:00

Փաշինյանի պատասխանը՝ Քոչարյանին (տեսանյութ)

17:06, 13 սեպտեմբեր 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շատ կարճ պատասխանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Հիշեցնենք, որ նախօերին նախկին նախագահը հայտարարել էր, որ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների միջեւ հեռախոսազրույցի սկանդալային ձայնագրությունը վկայում է, որ նպատակը  նրան կալանավորելն էր: Այսօր վարչապետը այցելել էր ՀՀ պաշտպանության նախարարություն եւ «Շանթ 2018» զորավարժությունների շրջանակներում կարճ ճեպազրույց անցկացրել, որից հետո լրագրողները փորձել էին հարց ուղղել Փաշինյանին:Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շտապում է։ Չնայած դրան, լրագրողներին հաջողվեց կարճ պատասխան ստանալ։    Փաշինյանը հայտարարեց, որ իր նպատակն է «փակել» բոլորին, ովքեր կատարել է Մարտի 1-ի հանցագործությունը: Օլիգարխների թիկնապահների հետ կապված գործողությունների վերաբերյալ, Փաշինյանը ասաց, որ գործողություններ կատարվել են եւ դրա մասին արդեն հաղորդվել է: Մնացած միջոցառումների մասին կհաղորդվի ըստ անհրաժեշտության: https://www.facebook.com/irakanum.am/videos/246634722666630/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր