00:00:00

Վերջին օրերին ուղեկցում կատարելու համար ոստիկանությունը բերման է ենթարկել 3 խումբ

16:58, 13 սեպտեմբեր 2018 Իրավական

Վերջին օրերին ՀՀ ոստիկանության կատարած աշխատանքի արդյունքում ուղեկցում կատարելու համար 3 խումբ բերման է ենթարկվել: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, երկու խմբի անդամների մոտ զենք է հայտնաբերվել: Ներկայում ստուգվում է զենքերի օրինականությունը: Բոլոր երեք խմբի բերման ենթարկված անդամները բաց են թողնվել: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Լեոյի փողոցից բերման ենթարկված անձինք ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնապահներն էին: Ոստիկանները բերման էին ենթարկել նաև «Սիգարոն»-ի սեփականատերերից մեկին ուղեկցող թիկնազորի անդամներին: Սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքնի հանրահավաքի ժամանակ ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հանձնարարեց զինաթափել բոլոր օլիգարխների թիկնապահներին, Հայաստանում կարգուկանոն հաստատել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր