00:00:00

Մենք բոլորս միասին պետք է գնանք նրան, որ բռնապետության վտանգ մեր երկրում չլինի. Արա Բաբլոյան

14:40, 13 սեպտեմբեր 2018

Կարծում եմ՝ մենք բոլորս միասին պետք է գնանք նրան, որ նման բաներ մեր երկրում չլինեն. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով հարցին, թե երկրում բռնապետության վտանգ տեսնո՞ւմ է, թե՞ ոչ: Արա Բաբլոյանը նշեց, որ իր բոլոր հանդիպումներից հետո՝ ՄԻՊ-ի, նախագահի, բոլոր կառույցների ղեկավարների և այդ թվում՝ վարչապետի հետ, հիմնական շեշտը ինքը դնում է ժողովրդավարության վրա: «Ես միշտ պնդում եմ, որ մենք ունենք անցած տարիների ընթացքում դինամիկ առաջընթաց ժողովրդավարության առումով և երբեք իրավունք չունենք հետադարձ քայլեր անելու. մենք պետք է ժողովրդավարությունն է՛լ ավելի ամրապնդենք»,- ասաց նա: ԱԺ նախագահը նշեց, որ այդ իսկ պատճառով էր, որ, օրինակ, երեկ համաձայնեց թույլ տալ, որ վարչապետը ելույթը ավարտի, և դա տեղի չունենա միտինգի ժամանակ, այլ ԱԺ-ում: «Դա ավելի ճիշտ մոտեցում է, որովհետև լուրջ հարցեր պետք է քննարկենք, հարցերին պատասխան ստանանք այն մարմնում, որտեղ ներկայացված են քաղաքական ուժերը»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր