00:00:00

Հիմա ի՞նչ ա փոխվել, ընկեր․ Շարմազանովը՝ Փաշինյանին

13:50, 13 սեպտեմբեր 2018

Քննիչ հանձնաժողովի կազմում բոլոր խմբակցություններից  պատգամավոր կընդգրկվեն, առաջնահերթությունը կտրվի իրավաբաններին։ Այս մասին, այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Կլինեն մասնագիտական քննարկումներ, և Քննիչ հանձնաժողովը կփորձի պարզել գաղտնալսման փաստը, ժամանակը, տեղը և այն, թե ով է արել: Դա դավադրություն է Հայաստանի Հանրապետության դեմ: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Երկրորդ, այդ զրույցի բովանդակությունը կրկնակի մտահոգիչ է, և հարգելի պարոն վարչապետի հիմնավորումներն ինձ համոզիչ չեն թվում: Ես երեկ պարոն Փաշինյանին ասացի՝ եթե այդ ամենն անեին Գորիկ Հակոբյանն ու Վահրամ Շահինյանը, Նիկոլ Փաշինյանը, որպես ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, երեկ էս Ազգային ժողովը օդ կհաներ, բան չէր թողնի էս Ազգային ժողովից: Հիմա ի՞նչ ա փոխվել, ընկեր: Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում հարց ու պատասխանին Սերժ Սարգսյանին, Կարեն Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, Հովիկ Աբրահամյանին ինչ օրը կգցեր: Կամ դուք ի՞նչ չխոսեցիք, էդ ինչի՞ ծպտուններդ չեք հանում, ինչի՞ եք դառել ըտենց պաշտպան, բա արդարադատության պաշտպաններ էիք: Ո՞ր իրավունքով ա ասում՝ ուզի-չուզի, պիտի կալանավորի, որ իրավունքով ա ասում՝ Խաչատուրովը երկու օր կնստի, խելքը գլուխը կգա»,- ասաց Շարմազանովը: Նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի ելույթին, ասաց, որ Փաշինյանի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հայտարարություն Հայաստանում քաղաքական տեռորի ժամանակաշրջանի սկզբի մասին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր