00:00:00

Արտահերթ նիստ. ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի հարցով ԱԺ-ն քննիչ հանձնաժողով է ձեւավորում

13:34, 13 սեպտեմբեր 2018

ՀՀ Սահմանադրության 108-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական  օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների 1/4-ը դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ արդարադատության կայացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով Քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով։ Այդ մասին ԱԺ նիստում այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Ըստ նրա՝ այդ նպատակով, այսօր ԱԺ նիստի անմիջապես ավարտից հետո պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ էլ որոշում է կայացվելու հանձնաժողովը ստեղծելու մասին։ Բաբլոյանը տեղեկացրեց, որ ԱԺ Քննիչ հանձնաժողովն ստեղծվում է  իրավունքի ուժով, իսկ Հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է  ԱԺ որոշմամբ։ ԱԺ արտահերթ նիստը կգումարվի այսօր կեսօրից հետո: Հիշեցնենք, որ 2 օր առաջ համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ լսվում է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: Ավելի ուշ նրանք ընդունել են, որ խոսակցություն իսկապես ունեցել են եւ ձայնագրությունն իրական է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր