00:00:00

Արայիկ Հարությունյանը առաջարկել է դպրոցներում անմնացորդ հայրենասիրությամբ տոգորված նամակ-շարադրություններ գրել

13:28, 13 սեպտեմբեր 2018

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը առաջարկել է դպրոցներում զինվորին ոգեշնչող, ջերմություն ու սեր հաղորդող նամակ-շարադրություններ գրել: Ֆեյսբուքյան էջում «Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հրապարակել է հանձնարարականի փաստաթուղթը, որտեղ գրված է. «Հարգելի տնօրեն, Խնդրում եմ առաջարկել Ձեր ղեկավարած ուսումնական հաստատության սովորողներին՝ գրել զինվորին ոգեշնչող, ջերմություն ու սեր հաղորդող, նրա բարոյահոգեբանական և մարտական ոգին էլ ավելի բարձրացնող, նրա կողքին լինելու և հայրենիքի պաշտպանության գործում անվերապահ մասնակցություն ունենալու պատրաստակամությամբ, անմնացորդ հայրենասիրությամբ տոգորված նամակ-շարադրություններ՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում իրենց ծառայությունն իրականացնող և հայրենիքի սահմանները անառիկ պահող հայ քաջորդիներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր