00:00:00

Վարույթ է ընդունվել Վանեցյանի և Խաչատրյանի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

15:27, 13 սեպտեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը։ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին էլեկտրոնային լրատվության միջոցներում տարածվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը՝ «Հայաստանի ԱԱԾ ղեկավարի և ՀՔԾ պետի խոսակցությունը հայտնվել է համացանցում» վերտառությամբ։ Նկատի ունենալով, որ հրապարակումները և ձայնագրությունն առերևույթ պարունակում են պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին մատնանշող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ու ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե։ Քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ ՀՀ քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր