00:00:00

Սահմանադրական դատարանը նոր դատավոր ունի, Վճռաբեկը դատարանը՝ նոր նախագահ. ԱԺ-ում քվեարկությունը կայացավ

14:38, 13 սեպտեմբեր 2018 Իրավական

Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրել Արման Դիլանյանին: ԱԺ նիստին ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց ԱԺ փակ քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր.  թեկնածությանը կողմ է քվեարկել  81, դեմ՝ 7 պատգամավոր: Արման Դիլանյանը պաշտոնը ստանձնեց՝ երդվելով. «ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատավորի բարձր կոչմանը: ԱԺ-ն ընտրեց նաև Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին: Ընտրությանը մասնակցել է 85 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Կողմ է քվեարկել 74, դեմ՝ 10 պատգամավոր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր