00:00:00

Հայկ Կյուրեղյանը նորից անազատության մեջ է. նրա բաց կալանքի ռեժիմի ժամկետն ավարտվել է

14:29, 13 սեպտեմբեր 2018 Իրավական

«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը նորից անազատության մեջ է, քանի որ բաց կալանքի ռեժիմի ժամկետն ավարտվել է, որի հիման վրա նա ազատ էր արձակվել: Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայկ Կյուրեղյանին: Այս տարվա հունիսի 4-ին Հայկ Կյուրեղյանի պատժի կրման ռեժիմը փոխվել է, և նա դատարանի որոշմամբ կիսաբաց ռեժիմից անցել է բաց ռեժիմի, այսինքն՝ առավոտյան քրեակատարողական հիմնարկից կարող է գնալ աշխատանքի և երեկոյան վերադառնալ դարձյալ քրեակատարողական հիմնարկ, իսկ այժմ նրան տրամադրվել է արձակուրդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր