00:00:00

«Ժամանակ». Ռուսներն էլ են դեմ. Նրանք հասկացնում են, որ այս գաղտնալսումը ընդամենը ծիծեռնակն է

13:56, 13 սեպտեմբեր 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի իշխանությունները դեմ են Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է պնդել այն միտքը, որ Ռուսաստանը ճանաչում է 2017թ. խորհրդարանական ընտրությունները եւ դրա արդյունքում ձեւավորված խորհրդարանի լեգիտիմությունը: Ավելին՝ ռուսները հասկացրել են, որ նախօրեին տարածված գաղտնալսումը ընդամենը ծիծեռնակն է այն քայլերի, որ Ռուսաստանը կարող է անել, եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն հակադրվել: ՀՀԿ-ն եւ հատկապես Ռոբերտ Քոչարյանը ռուսական իշխանությունների այս դիրքորոշումը համարում են իրենց անձնական հաղթանակը: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ եթե այս ԱԺ-ն չլուծարվի եւ մինչեւ 2019թ. հունիս տեղի չունենան ընտրություններ, հեղափոխական իշխանությունների եւ հեղափոխական մյուս ձեռքբերումների տապալումը խորհրդարանում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի համար կլինի մի կում ջուր խմելու նման մի բան»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր