00:00:00

«Հրապարակ». Մարտի 1-ի գործով հարցաքննվել է գեներալ Օգանովսկին. ուշագրավ զրույց է ունեցել քննիչի հետ

13:52, 13 սեպտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարի 2008 թ․ 0038 գաղտնի հրամանի հետ կապված՝ ՀՔԾ-ում հարցաքննվել են նաեւ ԼՂ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ 2008-ին Արցախի պաշտպանության փոխնախարար գեներալ Օգանովսկին՝ Սամվել Կարապետյանը։ ՀՔԾ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բավականին հետաքրքիր զրույց է տեղի ունեցել քննիչի եւ Օգանովսկու միջեւ։ Հրամանում հրահանգված է զորքի տեղաշարժ կազմակերպել դեպի Երեւան՝ նաեւ Արցախից։ Օգանովսկին իրեն հարց ուղղող քննչին ընդհատել ու հարցրել է․ «Հիմա որ ես Արցախից եկել եմ Երեւան, պատասխանում եմ քո հարցերին, ո՞վ է ինձ թույլ տվել, որ գամ»։ Քննիչը պատասխանել է․ «Արցախի պաշտպանության նախարարը»։ «2008-ին ո՞վ էր Արցախի պաշտպանության նախարարը»։ «Մովսես Հակոբյանը»,- պատասխանել է քննիչը։ «Բա ինչի՞ իրեն չես կանչում հարցաքննության, որ ինձ ես կանչել առաջին հերթին»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր