00:00:00

Տեղիք չպետք է տալ շահարկումներին. ԲԴԽ

01:55, 13 սեպտեմբեր 2018 Իրավական

ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտարարություն է տարածել դատական իշխանությանն առնչվող քննարկումերի առնչությամբ: Հայտարարության մեջ ասվում է. «Դատական իշխանության անկախության երաշխավորման առկա խնդիրների լուծումը պահանջում է առավել հետևողականությամբ կյանքի կոչել իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքի պահանջները, իշխանության բոլոր ինստի­տուտների գործունեության հիմքում դնել իրավունքի գերա­կա­յությունը՝ հաշվի առնելով, որ  դատական իշխա­նության գործառու­թային, կա­ռուցա­կարգային, նյութական ու սոցիալական անկախության երաշխիքների հե­տագա ամրապնդումն անկյունաքարային նշանակություն ունի մեր երկրում իրա­վական պե­տության կայացման համար: Դատական իշխանության անկախության երաշխավորման համար անհրաժեշտ է Բարձ­­­րագույն դատական խորհրդի 2018 թվականի ապրիլի 12-ի՝ «Դատարանների կամ դա­տավորի անկախությունը վտանգող հնարավոր դրսևորումները կանխելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-3 որոշման հետևողական կատարման ապահովումը՝ ինչպես դատավորների, այնպես էլ հանրային իշխանության յուրաքանչյուր մարմնի ու պաշտոնատար անձի կողմից: Սեպտեմբերի 11-ին և 12-ին համացանցում և զանգվածային լրատվամիջոցներով դատական իշխանությանն առնչվող քննարկումերի առնչությամբ անհրաժեշտ է, որ քաղաքական առանձին շահարկումների և չփաստարկված ու չապացուցված տեսակետներ արտահայտելու փոխարեն իրավասու մարմինները   օրեն­քով սահմանված կարգով բացահայտեն տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և անեն իրավաչափ եզրահանգում, որի շահառուներն են մեր պետությունն ու հասարակությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր