00:00:00

Ոստիկանությունը բերման է ենթարկել Խաչատուր Սուքիասյանի թիկնազորին

00:02, 13 սեպտեմբեր 2018 Իրավական

Երեկ գիշեր ոստիկանությունը բերման է ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի թիկնազորին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սիլ» կոնցեռնի մամլո խոսնակ Աննա Մկրտչյանը: «Խոսքը վերաբերում է ոչ թե թիկնապահին, այլ թիկնազորին: Քանի որ բոլոր աշխատակիցները «Կամանդիր սեքյուրիթի» պահնորդական կազմակերպության ներկայացուցիչներ են, օրենքով թույլատրելի գործունեություն են ծավալում, ունեն հատուկ կարգավիճակ, որևէ խնդիր չկա»,-ասաց նա՝ հավելելով, որ րոպեներ անց նրանք բաց են թողնվել, ստուգվել են փաստաթղթերը: Դիտարկմանը, թե այսինքն՝ համարում են, որ եթե թիկնազորի փաստաթղթերը չստորագրվեին, ապա երկակի ստանդարտ էր կիրառվելու, Աննա Մկրտչյանն ասաց. «Այսինքն՝ եթե բոլորի մոտ պետք է ստուգումներ արվեն, ապա ինչու պետք է բացառություն արվի»: Մանրամասն`սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր