00:00:00

Հակագիտական նախկին ռեկտորի վարձատրվող «գործադուլը» ՇՊՀ-ում (տեսանյութ)

23:00, 12 սեպտեմբեր 2018

Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը պարզվում է,բուհը սնանկացնելուց և անփառունակ կերպով ռեկտորի պաշտոնին "ցտեսություն" ասելուց հետո, չի ցանկանում լքել ՇՊՀ-ն, ուր սողոսկել էր մեկ նպատակով՝իր նոր "մշակույթի" քողի տակ իրականացնել իր հակագիտական ծրագրերը և թալանի ենթարկել Շիրակի մայր համալսարանը... Պարզվում է,սույն կրթական գործի Կոլումբոսը բուհի երկու ամբիոններից դասեր է ստացել՝ ընդհանուր 0,5 դրույք ծանրաբեռնվածությամբ...Սահակ Մինասյանը երևի շատ սիրեց դասախոսելը,քանի որ ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու աղետալի մեկ տարի տասն ամսվա ընթացքում ընդամենը մեկ անգամ էր լսարան մտել և այդ մասին տեղյակ պահել լրագրողներին... Սակայն ամեն ինչ այդպես չէր...Ուսումնական տարուց արդեն անցել է մոտ երկու շաբաթ,սակայն Շիրակի մարզի ՀՀԿ գրասենյակի ղեկավարն այդպես էլ այս երկու շաբաթվա մեջ իր գործառույթին՝դասախոսելուն չի անցել...Երկու տարբեր ֆակուլտետներում մագիստրատուրայի առաջին և երկրորդ կուրսերի մոտ դասաժամեր ունեցող Սահակ Մինասյանի փոխարեն դրանք պարապում են այլ մարդիկ...Օրինակ, այսօր՝ սեպտեմբերի 12-ին Սահակ Մինասյանը դաս ուներ մագիստրատուրայի "կրթության կազմակերպում" բաժնի առաջին կուրսի մոտ...Սակայն նրա փոխարեն դասը պարապում էր այլ դասախոս (տե՛ս տեսանյութը)... Սահակ Մինասյանի երկշաբաթյա վարձատրվող "գործադուլի" փաստը արձանագրելուց հետո Մինասյանին դասաժամեր տրամադրած համապատասխան ամբիոնի վարիչը ինձ հայտնեց, որ պարոն Մինասյանն արդեն երկրորդ շաբաթն է գործի չի գալիս, իսկ այսօր էլ նրան զանգով տեղյակ է պահել, որ հիվանդ է, սակայն համապատասխան փաստաթուղթ պոլիկլինիկայից կամ հիվանդանոցից չի ներկայացրել...Չէի կասկածում,որ Սահակ Մինասյանը ստել է...Մի ժամ անց Սահակ Մինասյանին տեսա իր մեքենայով շրջելիս... Ստացվում է՝ ճարպիկ և վատահամբավ ՀՀԿ-ականը ուրիշի հաշվին աշխատավարձ է ստանում,ինչպես նաև, լսարան չմտնելով, իր հաշվին դասախոսական ստաժ գրանցում... Հարցի մի կողմն էլ այն է, որ եթե մասնագիտական առումով ՀՀԿ-ական նախկին ռեկտորի առարկան կարող է պարապել այլ դասախոս, ապա ինչու՞ է համապատասխան ամբիոնը Մինասյանին դասաժամեր տրամադրել...Ու՞մ ընտանիքի գրպանն է բացահայտ մտնում Մինասյանը... Հետաքրքիր է, բուհի ղեկավարությունը մինչև երբ է հանդուրժելու ձրիակեր սույն անձի բեսպրեդելությունը ՇՊՀ-ում...Մեկ շաբաթ առաջ ռեկտորի ՊԿ-ն առաջարկում էր որոշ աշխատակիցների դրույքաչափերը նվազեցնել և որոշ դրույքներ էլ վերացնել...Սակայն երկու շաբաթ է գործի չբարեհաճող դասախոս Սահակ Մինասյանին ու՞մ հաշվին են պահում...Սա բացարձակ անընդունելի է և խիստ դատապարտելի... Հ.Գ.Ի դեպ, ուշի-ուշով հետևելու ենք Սահակ Մինասյանի դեմ հարուցված քրեական գործերի հետագա ընթացքին և հույս հայտնում,որ "Նոր Հայաստան"-ի ղեկավարությունը վերջապես կբացահայտի ՇՊՀ-ն սնանկացրած սույն անձի հովանավորներին,ովքեր ամեն ինչ անում են,որ իրենց պրոտեժեն անպատիժ մնա... Գագիկ Համբարյանի Ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/gagik.hambaryan/videos/1886925268058080/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր