00:00:00

Ոստիկանները քիչ առաջ զինաթափել եւ բերման են ենթարկել Սամվել Ալեքսանյանի թիկնազորին (տեսանյութ)

21:38, 12 սեպտեմբեր 2018 Իրավական

Քիչ առաջ ոստիկանները «ռեյդ-զինաթափում» օպերացիա են իրականացրել Լեոյի փողոցում: Armtimes.com -ի տեղեկություններով՝ ոստիկանները զինաթափել են ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ուղեկցող թիկնազորին: Նույն այդ տեղեկություններով, ոստիկանները «Toyota Prado» մակնիշի մեքենայից բերման են ենթարկել 5 անձի: Ոստիկանությունից փորձեցինք ճշտել մեր տեղեկությունները, որտեղից չհերքեցին, սակայն խոստացան մանրամասներ հայտնել ավելի ուշ: Մեր հարցին, թե նրանց մոտ զենք-զինամթերք եղե՞լ է, ոստիկանությունից ասացին, որ մի քանիսի մոտ զենք հայտնաբերվել է, որի օրինականությունը ստուգվում է: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում Տեսանյութը՝ «Ավրորա Մեդիայի»  
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր