00:00:00

«Ելք»-ը պետք է համախմբվի՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը հասնելու օրակարգի շուրջ. Լենա Նազարյան

20:07, 12 սեպտեմբեր 2018

«Ելք» խմբակցությունը պետք է համախմբվի՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը հասնելու օրակարգի շուրջ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, ով այսօր է ընտրվել այդ պաշտոնում: Նա շնորհակալություն է հայտնել դաշինքի պատգամավորներին՝ իրեն խմբակցության ղեկավար ընտրելու համար՝ նշելով. «Շնորհակալ եմ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացությունների պատգամավորներին՝ ինձ ԵԼՔ խմբակցության ղեկավար ընտրելու համար: Անկախ բոլոր գաղափարական տարաձայնություններից ու Երևանի ավագանու ընտրություններին առանձին մասնակցելու հանգամանքից, կարծում եմ, որ Ազգային ժողովում ԵԼՔ խմբակցությունը պետք է համախմբվի մեկ միասնական օրակարգի շուրջ՝ այն է հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Շնորհակալություն նաև իմ աջակիցներին, որ ուրախացել են պարտավորություններիս եռապատկման կապակցությամբ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր