00:00:00

«Ոչ օլիգարխ եմ, ոչ էլ զենք ունեմ, ոչ էլ ախրաննիկ»

20:11, 12 սեպտեմբեր 2018

«Ոչ օլիգարխ եմ, ոչ էլ զենք ունեմ, ոչ էլ ախրաննիկ: Ոչ մի բան չունեմ երեխեք»: Այս մասին, այսօր ԱԺ-ում   լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Սամվել Ալեքսանյանը մտահոգություն չունի, որ ՀՔԾ պետն իր անունը կտա։ ԱԺ գործարար մեկ այլ պատգամավոր էլ չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին, ասելով, թե դրանք պետք է ուղղել օլիգարխներին։ Հիշեցնենք, որ երեկ նախ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին, որ 2008 թվականի իրադարձությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանը բանակի զինվորներին «նայոմնիկ» էր դարձրել եւ հանել ժողովրդի դեմ: Եվ փետրվարի 23-ից մարտի 7-8-ը, զինվորներին բաժանվել են գումարներ, որ նրանք պաշտպանեն օլիգարխների ունեցվածքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր