ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ անհրաժետություն կա, որպեսզի ԱԺ-ն ստեղծի քննիչ հանձնաժողով, որը կզբաղվի ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման և նրանց զրույցի բովանդակության հարցով:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Է. Շարմազանովը նշեց, որ այդ հանձնաժողովը կստեղծվի շուտով:
«Դրա կարիքը կա, քանի որ մենք տեսանք, որ գործ ունենք զանգովի և ընտրովի արդարադատության հետ: Ինչքան էլ հարգելի պարոն վարչապետն ասում է, որ ինքը կապ չունի որևէ քրեական գործի հետ, դատավորներին չի զանգում, չի խառնվում արդարադատության խնդրին, այդ ձայնագրությունից պարզ դարձավ, որ թե՛ ՀՔԾ, թե՛ ԱԱԾ պետերը իրենց լիազորությունների շրջանակներում չեն գործում:
Եվ փաստորեն, մարդկանց նկատմամբ խափանման միջոցը որոշում են այսպես՝ Ռուսաստանի հետ բարիշել են, թե չեն բարիշել, նստացնեմ երկու օր, նոր կխոսի, դուխով ա, թե դուխով չի, ուզած-չուզած պետք ա կալանքի վերցնի, վարչապետը տեղյակ ա, մի հատ վարչապետի հետ խոսի: Ես ունեմ լուրջ մտահոգություններ և ցանկանում էի երեկ վարչապետից ստանալ այդ պատասխանները»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Նա կարծում է, որ գաղտնալսումն ապօրինի է, բայց դրա բովանդակությունն էլ «խայտառակություն է»։
«Ի՞նչ է նշանակում դատավորին ասել՝ ուզես-չուզես կալանքի որոշում պետք ա տաս, ի՞նչ ա նշանակում՝ Խաչատուրովին պետք ա փակենք, ի՞նչ ա նշանակում՝ վարչապետն ասել ա փակեք։ Մի րոպե եկեք վերանանք, թե ով է ԱԺ նախագահը, վարչապետը, պարոն Փաշինյան, Ձեզ ուղիղ հարց եմ տալիս՝ եթե այս խոսակցությունը տեղի ունենար Գորիկ Հակոբյանի ու Վահրամ Շահինյանի միջև, դուք էլ լինեիք ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ, ի՞նչ կասեիք», - հարցադրում արեց Շարմազանովը։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=6LVG836ZgfY