00:00:00

Աշոտ Ղուլյանը ընտրակաշառք է խոստացել. խոսակցությունը ձայնագրված է. «Հրապարակ»

13:23, 12 սեպտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած կիրակի Արցախի ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար ընտրություններ տեղի ունեցան թիվ 11 ընտրատարածքում՝ Շահումյանը, Մարտակերտը և Ասկերանի մի մասն ընդգրկող։ 7 թեկնածուից միայն մեկն էր կուսակցական՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած ԱԺԿ-ից, որն էլ հաղթող է ճանաչվել: Արցախի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Ղուլյանն անձամբ է գլխավորել իր թեկնածուի քարոզարշավը՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը: Համայնքներից մեկում Ղուլյանը բազմազավակ ընտանիքի հորն ընտրակաշառք է խոստացել՝ շինանյութի և գումարի տեսքով, եթե քվեարկի ԱԺԿ թեկնածուի օգտին: Քաղաքացին այդ մասին պատմել է, այդ խոսակցությունը ձայնագրված է և շուտով կհրապարակվի»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր