00:00:00

Անմեղ ցուցարարների վրա կրակողները պետք է պատժվեն․ Ծառուկյան (տեսանյութ)

19:49, 10 սեպտեմբեր 2018 Տնտեսություն

Ցանկացած մարդ, անկախ զբաղեցրած պաշտոնից, ազգանունից, եթե մասնակցել է մարտի 1-ի արյունոտ իրադարձություններին, պետք է ամբողջ խստությամբ պատժվի: Այս մասին, այսօր  լրագրողների հետ զրուցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ պատժամիջոց պետք է ընտրվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք կապ ունեն Երեւանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին: «Դա աններելի է: Նրանք, ովքեր ժողովրդի վրա ձեռք են բարձրացրել կամ անմեղ ցուցարարների վրա են կրակել, պետք է պատժվեն ամենախիստ կերպով»,- նշեց Ծառուկյանը: https://www.youtube.com/watch?v=XOdf4fzKKj4&feature=youtu.be  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր