00:00:00

ՀՀԿ-ն ծրագրել է իր անելիքները, բայց՝ առանց Սերժ Սարգսյանի. «Ժողովուրդ»

13:34, 08 սեպտեմբեր 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանի հանրապետական կուսակցությունը հրաժարվել է այս տարի համագումար անցկացնելու մտքից: Մեր տեղեկություններով` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում կուսակցական հարցերում պասիվացել է և նաև ամառային ռեժիմով պայմանավորված ավելի ուշ-ուշ է այցելում Մելիք-Ադամյանում գտնվող կուսակցության գլխավոր գրասենյակ կամ հանդիպում կուսակիցներին: Սակայն մեր տեղեկություններով` առաջիկայում Հայաստանի հանրապետական կուսակցությունն ավելի ակտիվ գործունեություն է ծավալելու: Նաև ամառվա ընթացքում կուսակցության քաղաքական թևը պարբերաբար հանդիպումներ է ունեցել, ծրագրել իրենց հետագա անելիքները, բայց առանց Սերժ Սարգսյանի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր