00:00:00

Միջադեպ Կասկադում. կիզակետում Վովայի Արշակի որդին է. «Ժողովուրդ»

13:02, 08 սեպտեմբեր 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս Երեւանում՝ Կասկադի հարակից տարածքում, միջադեպ է տեղի ունեցել: Իսկ կիզակետում է եղել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի որդին: ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատել է այդ լուրերը` նշելով, որ միջադեպին ոստիկանությունում ընթացք է տրվել: «Անկեղծ ասած, տեղեկացված եմ եւ դրան ընթացք է տրված»: Օսիպյանի խոսքով` հիմա նյութեր են նախապատրաստում. «Ընթացքի մասին ձեզ լրացուցիչ կասենք»,- ասել է նա` մեր թղթակցի հարցին ի պատասխան: Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանի հարազատները թավշյա հեղափոխությունից հետո հայտվում են իրավապահների ուշադրության կենտրոնում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր