00:00:00

Մնացական Բիչախչյանը պարզաբանել է հատուկ կացության կարգավիճակները

22:15, 07 սեպտեմբեր 2018

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում իրազեկում է տարածել` հատուկ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի վերաբերյալ: Բիչախչյանը տեղեկացնում է. ««Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գոյություն ունի օտարերկրացիներին տրվող կացության կարգավիճակների հետևյալ տեսակները՝ 1. Ժամանակավոր - տրվում է 1 տարի ժամկետով, 2. Մշտական - տրվում է 5 տարի ժամկետով, 3. Հատուկ - տրվում է 10 տարի ժամկետով։ Հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձանց տրվող «հատուկ անձնագրի» նկարագիրը և ձևը հաստատվել է ՀՀ կառավարության 07.02.2008թ. թիվ 134-Ն որոշմամբ։ Ներկայումս հատուկ անձնագրի գույնը կարմիր է։ Մինչ որոշումը, այսինքն՝ 2008թ.-ը, հատուկ կարգավիճակ ունեցող անձանց տրվող փաստաթուղթը ՀՀ քաղաքացու անձնագրի բլանկով էր տպագրվում, առաջին էջի վրա դրվում էր կնիք՝ «ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ» բովանդակությամբ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր