00:00:00

Զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ գնում է Գումի շուկա պոմիդորի գինն է հարցնում. Շարմազանով

21:00, 07 սեպտեմբեր 2018

Զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ գործ անելու փոխարեն գնում է Գումի շուկա պոմիդորի գինն է հարցնում, որը պետք է գյուղատնտեսության նախարարության առաջատար մասնագետն աներ։ Այսօր՝ սեպտեմբրի 7-ին լրագրողների հետ զրույցում  այսպես արձագանքեց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողի խնդրաքին մեկնաբանել բացահայտված չարաշահումները։ Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ամեն օր զարմանում է թալանի ու չարաշահումների մասշտաբներից, Շարմազանովն ասաց.  «Ես էլ զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ առավոտից իրիկուն Live  ա մտնում, կամ գործ անելու փոխարեն կառավարության մեր գործընկերները զբաղված են շոուներ անելով։ Հասկանում ենք, որ Հին Հռոմից դեռեւս կա հաց եւ տեսարաններ։ Հաց չեն կարողանում ապահովել, թանկություն է համատարած, բանանն էժանացավ, աչքներս մեռան մտցնելով: Բանանն էժանացավ՝ միսն էլ 100 անգամ թանկացավ»։ Նկառառմանը, թե հանրությունը Փաշինյանին լավ է ընդունում՝ ՀՀԿ–ական պատգամավորը նշեց. «Հանրությունը Հիտլերին էլ է լավ ընդունել, Ստալինին էլ, Մաո Ցզեդունին էլ, Ռոբեսպիերին էլ ծափահարել է»: Լրագրողները հետաքրքրվեցին, թե Փաշինյանին Հիտլերի ու Ստալինի հե՞տ է համեմատում, Շարմազանովը պատասխանեց. «Ո՛չ, լեգիտիմությունն եմ ասում, որ ասում եք՝ հանրությունը հիմա Փաշինյանին ծափահարում է, հանրությունը նրանց էլ է ընդունել ու ծափահարել»: Հարցին, թե իր աշխատասենյակում ոտքը ոտքին գցած Կարեն Կարապետյանը ավելի լա՞վ է աշխատել, քան Փաշինյանը, նա նշեց. «Կարեն Կարապետյանը ոտքը ոտքին գցած չի նստել, շատ լավ աշխատել է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր