00:00:00

Վստահ եմ, որ Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպումը կանցնի լավ եւ բարեկամական մթնոլորտում. Արմեն Սարգսյան

18:56, 07 սեպտեմբեր 2018

Ես հայ-ռուսական հարաբերություններում չեմ տեսնում եւ չեմ սպասում խորը, երկարաժամկետ լարվածություն, եւ չեմ կարծում, որ երբեւէ նման ինչ-որ բան կլինի: Այս մասին սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Անդրադառնալով սեպտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմկիր Պուտինի առաջիկա հանդիպմանը՝ Սարգսյանը նշեց, որ մեծ երկրի ղեկավարության հետ եւ հատկապես Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ ցանկացած հանդիպում Հայաստանի համար կարեւոր եւ շահավետ նշանակություն ունի: «Սակայն չեմ կարծում, որ հանրաությունն ամեն անգամ որեւէ հանդիպումից կարող է սպասումներ ունենալ: Հայ-ռուսական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն, եւ ներկայիս կառավարությունը երկար տարիներ պետք է շարունակի այս հարաբերությունները: Պետք չէ յուրաքանչյուր հանդիպմանը դրամատիկ վերաբերվել»,- նշեց նախագահը: «Ես վստահ եմ, որ առաջիկա հանդիպումը կանցնի բարձր մակարդակով, լավ եւ բարեկամական մթնոլորտում, եւ վստահ եմ, որ այս հանդիպումները շարունակական կլինեն»,- ամփոփեց Սարգսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր