00:00:00

«Սասնա ծռեր» կուսակցության համագումարը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին. Վարուժան Ավետիսյան

17:35, 07 սեպտեմբեր 2018

«Սասնա ծռեր» կուսակցության համագումարը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը: «Համագումարի ժամանակ կընտրեն ղեկավար կազմի անդամներին, ապա նաեւ ղեկավարին: Թե ովքեր կլինեն, այս պահին չեմ կարող ասել, որովհետեւ դա որոշվելու է համագումարի ժամանակ»,- ասաց Վարուժան Ավետիսյանը: Հարցին՝ արդյոք ընդդիմադիր դաշտում է գործելու կուսակցությունը, Վարուժան Ավետիսյանը նշեց, որ քանի դեռ կուսակցությունը չի ստեղծվել, իրենք որեւէ տեսակետ հայտնել չեն կարող. «Ենթադրում ենք, որ կուսակցությունը կլինի ազգային ինքնիշխան պետության ջատագով, հենց այդ դաշտում էլ պայքարելու է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր