00:00:00

Սեպտեմբերի 12-ին Ալմաթիում կանցկացվի ՀԱՊԿ-ի երկրների արտակարգ իրավիճակների գծով Համակարգող խորհրդի նիստը

17:24, 07 սեպտեմբեր 2018

Սեպտեմբերի 12-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտակարգ իրավիճակների գծով Համակարգող խորհրդի 11-րդ նիստը:
Այդ մասին սեպտեմբերի 7-ին հայտնել Է Ղազախստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կոմիտեի մամուլի ծառայությունը: «Նիստում կքննարկվեն միջազգային կազմակերպությունների հետ հետագա համագործակցության հարցերը՝ արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելիս նրանց ներուժն օգտագործելու նպատակով, ԱԻ-ի ստորաբաժանումների մասնակցությամբ հատուկ մարտավարական վարժանքների անցկացումը, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների համար կադրերի պատրաստման բազային ուսումնական հաստատությունների գործունեությունը, արտակարգ իրավիճակների կանխման եւ դրանց հետեւանքների վերացման գործում լիազոր մարմինների փոխգործակցությունը եւ մի շարք այլ հարցեր»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Համակարգող խորհրդի նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների եւ Ղազախստանի ՆԳ նախարարության ղեկավարությունն ու ներկայացուցիչները, Տաջիկստանի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության կոմիտեի, ՀԱՊԿ-ի քարտուղարության ներկայացուցիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր