00:00:00

Մենք հույս ունենք էականորել մեծացնել ՌԴ-ի հետ հարաբերությունների արդյունավետությունը. Փաշինյան

16:45, 07 սեպտեմբեր 2018

Ռուսաստանի հետ հարաբերությունները առանձնահատուկ տեղ ու նշանակություն ունեն եւ մենք հույս ունենք, որ այդ հարաբերությունների արդյունավետությունն էականորեն մեծացնել: Այս մասին ՀՀ Պաշտպանության նախարարության Զինուժ հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի բարձր մակարդակի, շատ ավելի ռազմավարական, շատ ավելի գործընկերային, շատ ավելի եղբայրական»,-ասաց նա: Անդրադառնալով ՀԱՊԿ-ի շրջանակներում հարաբերություններին, Նիկոլ Փաշինյանը նշել է. «ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ հենց առաջին շփումներում ինձ համար ակնհայտ դարձավ, որ այդ նույն հարցը կա նաեւ նրանց մոտ. առաջինը արձանագրել պրոբլեմի գոյությունը եւ համբերատար, դաշնակցային մթնոլորտում եւ տրամաբանության մեջ քննարկել հարցերը, որպեսզի մենք իմանանք, թե ինչ պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ն Հայաստանի առջեւ, եւ ինչ պարտավորություններ ունի ՀՀ-ն՝ ՀԱՊԿ եւ նրա անդամ երկրների առջեւ»,-ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր